Աշխարհ

30.01.2017 15:35


Ուղևորուհու՝ «Ինսթագրամի» գրառումից հետո ինքնաթիռն ընկել է գետը (տեսանյութ)

Ուղևորուհու՝ «Ինսթագրամի» գրառումից հետո ինքնաթիռն ընկել է գետը (տեսանյութ)

Օրեր առաջ ավստրալական Պերտեում ավիաշոուի ժամանակ ինքնաթիռ էր կործանվել հազարավոր հանդիսատեսների աչքի առաջ։ Դեպքը տեղի էր ունեցել Ավստրալիայի օրվա կապակցությամբ կազմակերպված տոնակատարությունների ժամանակ. ինքնաթիռն ընկել էր Սուոն գետը։

Պարզվել է, որ զոհվածները՝ օդաչուն և ուղևորուհին, ամուսիններ են եղել՝ 30-ամյա Էնդա Կակրավատին և 52-ամյա Փիթեր Լինչը։ Իսկ ողբերգությունից րոպեներ առաջ Էնդան տեսանյութ է ձայնագրել ինքնաթիռի մեջ ու տեղադրել «Իսթագրամ»։

«Մեզ հաջողություն մաղթեք»,–այսպիսին են եղել նրա վերջին բառերը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը