Աշխարհ

07.02.2017 10:45


Պուտինին վիրավորած լրագրողը մտադիր չէ ներողություն խնդրել

Պուտինին վիրավորած լրագրողը մտադիր չէ ներողություն խնդրել

«Fox News» հեռուստաընկերության հաղորդավոր Բիլլի Օ՛Րայլին չի պատրաստվում ներողություն խնդրել եթերում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին վիրավորելու համար։ Օ՛Րայլին այդ մասին ասել է նախօրեին իր հաղորդման ժամանակ՝ առաջարկելով ներողության սպասել 6 տարի։

«Ես աշխատում եմ ներողություն խնդրելու ուղղությամբ, բայց դա կարող է որոշ ժամանակ պահանջել։ Կարող եք ստուգել դա 2023–ին մոտ»,–ասել է հաղորդավարը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Fox News»–ի հետ զրույցում պատասխանել էր հաղորդավար Բիլլի Օ՛Րայլիի՝ ՌԴ առաջնորդին ուղղված մեղադրանքին։ Լրագրողը հայտարարել էր, որ Պուտինը «մարդասպան է»։ Թրամփն իր հերթին ընդգծել էր, որ հարգում է ռուս նախագահին։

«Մեզ մոտ շատ մարդասպաններ կան։ Ի՞նչ եք կարծում՝ մեր երկրում ամեն ինչ անմե՞ղ է»,–հարցրել էր Թրամփը։

Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն իր հերթին հայտարարել էր.

««Fox News» հեռուստաալիքի թղթակցի նման խոսքերը մենք անթույլատրելի ու վիրավորական ենք համարում։ Եվ, անկեղծ ասած, կնախընտրեինք ներողություն ստանալ նման հարգված հեռուստաընկերությունից»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը