Աշխարհ

09.02.2017 13:00


ԻՊ–ն ստանձնել է իսրայելական Էյլաթի հրթիռակոծության պատասխանատվությունը

ԻՊ–ն ստանձնել է իսրայելական Էյլաթի հրթիռակոծության պատասխանատվությունը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է իսրայելական Էյլաթի հրթիռակոծության պատասխանատվությունը։ Այս մասին հայտնում է «Jerusalem Post»–ը։

ԻՊ ճյուղերից մեկը հայտնել է, որ Սինայական թերակղզուց 6 հրթիռ է արձակվել, որից 4–ն է հասել Իսրայելի տարածք։

Ավելի վաղ իսրայելական բանակի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ Իսրայելի հակահրթիռային պաշտպանության համակարգը եգիպտական Սինայական թերակղզուց արձակված մի քանի հրթիռ է ոչնչացրել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը