Լրահոս

11.01.2010 14:06


Երգչուհու կարծիքով հայ–թուրքական գործընթացը հիմնավորված էր

Երգչուհու կարծիքով հայ–թուրքական գործընթացը հիմնավորված էր

Երգչուհի Լիլիթ Պիպոյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով «7օր»-ի այն հարցին, թե ինչպես կգնահատի 2009-ին նախաձեռնված հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացը՝ ասել է, թե այդ գործընթացը հիմնավորված էր։

-Իմ կարծիքն այն է, որ այն, ինչ տեղի ունեցավ, հիմքեր ունի, և մեր պետական գործիչներն այդ հիմքերը հաշվի առնելով են գնացել այդ քայլին։ Ես կարծում եմ, որ ուղղակի պետք է իրականացման ճանապարհին լուրջ արգելքներ դնել, ստուգումներ անել, այնպես անել, որ «ցիվիլ» կերպով ամեն ինչը տեղի ունենա։ Դա միակ ճանապարհն է, որպեսզի մենք չվնասվենք։ Ես կարծում եմ, որ, ելնելով իրավիճակից, հավանաբար, դա բոլորովին մերժել հնարավոր չէր, իսկ որպեսզի մենք չվնասվենք, պետք է ուղղակի խստորեն պահվի կարգ ու կանոն,-ասել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը