Լրահոս

11.01.2010 14:11


Գլխավոր մարքսիստը հպարտ է

Թիվ 10 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի ընտրություններում Դավիթ Հակոբյանը 299 ձայն է հավաքել։ Այս առումով նա նշել է.

-Ես իմ ողջ բարոյական աջակցությունն ուղղել եմ քաղբանտարկյալի կարգավիճակից Նիկոլ Փաշինյանին հանելուն և իմ վստահված անձանց երեկ կարգադրել եմ համագործակցել «Հայ ազգային կոնգրեսի» հետ ընտրատարածքները կեղտոտ տեխնոլոգիաներից զերծ պահելու համար, որ ազգաբնակչությունը կարողանա ինքնուրույն տնօրինել իր քաղաքական կամքը։

Նա նշել է, որ ինքը ոչ թե Հմայակ Հովհաննիսյանի նման փախել է մարտադաշտից, այլ ռեալ քաղաքական մարտադաշտում իր աջակցությունն է դրսևորել քաղբանտարկյալի կարգավիճակից Նիկոլ Փաշինյանին շուտափույթ ազատելու հարցում. «Ես դրա համար հպարտ եմ։ Ինձ համար գոյություն չունի ո՛չ ՀՀՇ, ո՛չ ՊՊՇ, ո՛չ Հանրապետական. ինձ համար գոյություն ունեն մարդը և հումանիզմը, արդարադատությունը և հումանիզմը, այնպես որ ես հպարտ եմ, որ կարողացել եմ իմ բարոյական աջակցությունը ցուցաբերել Նիկոլ Փաշինյանին»։

Դավիթ Հակոբյանը նշել է նաև, որ քանի դեռ վերլուծական տվյալները մշակման փուլի մեջ են, ինքը զերծ է մնում ընտրությունները գնահատելուց, սակայն մեկ շաբաթվա ընթացքում հանդես կգա մամուլի ասուլիսով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը