Լրահոս

11.01.2010 14:39


Հրդեհ «Հրազդան ՋԷԿ-ում»

Հունվարի 10-ին,ժամը 19.20-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի «Հրազդան ՋԷԿ»-ի տարածքում:

Դեպքի վայր են մեկնել հինգ մարտական հաշվարկ Հրազդանից, ևս երկուսը՝ Երեւանից: Դեպքի վայրում է գտնվել ՀՀ ԱԻ նախարարի առաջին տեղակալ, ՀՓԾ տնօրեն Է. Բարսեղյանը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.31-ին, մարվել՝ 21.40-ին:

«Հրազդանշինի» 5-րդ ընդլայնման տարածքում այրվել է տեխնիկական ջրերի հովացման հովհարների փայտե աշտարակը' 300 քմ մակերեսով:

Այս խորագրի վերջին նյութերը