Լրահոս

11.01.2010 17:50


ՀՅԴ երթը մեկնարկել է

ՀՅԴ երթը մեկնարկել է

Մեկնարկել է Հայ հեղափոխական դաշնակցության կազմակերպած բողոքի երթը։ Այն սկսվել է Շահումյանի անվան հրապարակից և հասնելու է մինչև Սահմանադրական դատարան։

Հիշեցնենք, որ երթն ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների է։

Ինչպես հաղորդում է «7օր»-ի թղթակիցը, այս պահին դաշնակցականները և «ոչ»-ի ակցիային միացած 14 կուսակցությունների համակիրները երթով գնում են դեպի Սահմանադրական դատարան, որտեղ էլ հունվարի 12-ին քննարկվելու են հայ-թուրքական արձանագրությունները։

Մեր թղթակցի հարցին, թե արդյոք հավատո՞ւմ են, որ Սահմանադրական դատարանն, այնուամենայնիվ, կկասեցնի գործընթացը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն ասել է, թե ամեն դեպքում Սահմանադրական դատարանը չի կարող հաշվի չառնել իրենց ներկայացրած վերլուծությունը։

Տեղեկացնենք, որ երթի կազմակերպիչները վաղը ժամը 10–ին Սահմանադրական դատարանի դիմաց պիկետ են անցկացնելու։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը