Լրահոս

12.11.2010 12:44


Ադրբեջանական ֆիլմերի փառատոնը չեղյալ է հայտարարվել

Ադրբեջանական ֆիլմերի փառատոնը չեղյալ է հայտարարվել

ԱՄՆ դեսպանատնից տեղեկացրել են, որ այսօր ժամը 16։00-ին Բյուզանդի 1 հասցեում բացվելիք ադրբեջանական ֆիլմերի փառատոնը տեղի չի ունենալու։

Այս մասին «7օր-ին հայտնել է ԱՄՆ դեսպանատան մամլո ծառայության աշխատակիցը, ով նշել է, որ Գեորգի Վանյանն իրենց զանգահարել և ասել է, թե փառատոնը չեղյալ է հայտարարվում։

Գեորգի Վանյանը «7օր»-ի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը՝ ասելով.

-Վերջին վայրկյանին դահլիճի սեփականատերը հրաժարվել է դահլիճը տրամադրել։ Բանն այն է, որ անկախ, կայացած, բաց հասարակության մեջ չկա մի տարածք, որտեղ անասնական վախը հաղթահարեն և մարդկանց համար հնարավորություն ստեղծեն դասախոսության,  որովհետև հասարակ քաղաքացիների համար հնարավորություն չի ստեղծվում, արգելափակվում է։ Ինձ ընդամենը 40 րոպե առաջ են ասել, երբ որ ասենք տեխնիկան տարվել էր, աթոռները դրվել էին։ Մենք դահլիճը գտանք փակ, և ասացին, որ սեփականատերը հրաժարվել էր տրամադրել դահլիճը։ Բնականաբար՝ պատճառը չի նշվում, թե ինչու է հրաժարվում։

Նշենք, որ փառատոնը շարունակ հետաձգվում էր, որովհետև բոլորը հրաժարվում էին դահլիճ տրամադրել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը