Լրահոս

12.01.2010 14:35


10/30 ընտրատեղամասում վերահաշվարկը հաղթանակ է ապահովել Նիկոլ Փաշինյանին

10/30 ընտրատեղամասում վերահաշվարկը հաղթանակ է ապահովել Նիկոլ Փաշինյանին

10-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ավարտել է  երկու տեղամասերի քվեաթերթիկների վերահաշվարկը։ 10/30 ընտրատեղամասի վերահաշվարկի հետևանքով 3-ով ավելացել են պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին տրված ձայները, 1-ով՝ Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանինը։ Այսպիսով, այս տեղամասում Նիկոլ Փաշինյանի ձայները դարձել են 146, Դավիթ Հակոբյանինը՝ 10, «Ազգային միաբանություն» կուսակցության թեկնածու Արա Սիմոնյանի ձայները մնացել են նույնը՝ 145։ Այս մասին «7օր»-ին տեղեկացրել է 10-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սիլվա Մարկոսյանը։

Քիչ առաջ ավարտվել է նաև 10/07 ընտրատեղամասի քվեարկության արդյունքների վերահաշվարկը։

Դավիթ Հակոբյանի ձայները մնացել են նույնը՝ 10, Արա Սիմոնյանի օգտին քվեարկած ձայներից 3-ը ճանաչվել է անվավեր՝ 224-ից դառնալով 221, Նիկոլ Փաշինյանի ձայներն ավելացել են մեկով՝ 215-ից դառնալով 216։ 

10/30 և 10/07 ընտրատեղամասերում վերահաշվարկ իրականացնելու դիմումը ներկայացրել էր Նիկոլ Փաշինյանը։ 11 այլ ընտրատեղամասերում վերահաշվարկի դիմում էլ ներակայացրել է Արա Սիմոնյանը։ Այդ տեղամասերում վերահաշվարկը կսկսվի քիչ ավելի ուշ և կշարունակվի մինչև այսօրվա ժամը 18։00-ն։ 10-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը վիճարկելի բոլոր տեղամասերի վերահաշվարկը պետք է իրականացնի մինչև հունվարի 15-ը։

«7օր»-ի հետ զրույցում ձայների հաշվարկի նման տարբերությունում 10-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սիլվա Մարկոսյանն արտառոց որևէ բան չի տեսել։

-1-2 ձայնի տարբերությունը բնական է, ինչը բոլոր տեղամասերում էլ կարող է լինել,- ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը