Լրահոս

13.11.2010 10:32


ԼՂՀ բանակը խոշորամասշտաբ զորավարժություն է անցկացրել

ԼՂՀ բանակը խոշորամասշտաբ զորավարժություն է անցկացրել

Ըստ «Ռեգնում»–ի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակն ուրբաթ օրը խոշորամասշտաբ ռազմական զորավարժություններ է անցկացրել, որին մասնկացել են նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։  Զորավարժությունները սկսվել էին դեռևս նույեմբերի 1-ին Ակնում (Աղդամ)։ ԼՂՀ ղեկավարության հետ միասին Սերժ Սարգսյանն ու Սեյրան Օհանյանը մասնակցել են դրանց եզրափակիչ փուլին։ Նշենք, որ ԼՂՀ-ում կայանալիք այդ զորավարժություններին մասնակցելու վերաբերյալ ՀՀ նախագահի պաշտոնական կայքում ո՛չ նախօրոք, ո՛չ էլ մինչև հիմա որևէ տեղեկատվություն տեղադրված չէ։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը