Լրահոս

12.01.2010 15:41


16.00-ին ՍԴ կհրապարակի հայ-թուրքական արձանագրությունների սահմանադրականության հարցի վերաբերյալ իր որոշումը

16.00-ին ՍԴ կհրապարակի հայ-թուրքական արձանագրությունների սահմանադրականության հարցի վերաբերյալ իր որոշումը

ՀՀ սահմանադրական դատարանը հայ-թուրքական արձանագրությունների սահմանադրականության հարցի վերաբերյալ իր որոշումը կհրապարակի ժամը 16.00-ին։

Հիշեցնենք,  որ  ՍԴ-ում  հայ-թուրքական արձանագրությունների սահմանադրականության հարցի վերաբերյալ նիստը տևել էր մոտ 15 րոպե։Դրանից հետո ՍԴ-ն հեռացել է՝ վճիռ կայացնելու։

ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարել էր, թե ՍԴ-ն քննության է ընդունել Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատող արձանագրություններում ամրագրված պարտավորությունները՝ հավելելով, որ քննությունը կանցկացվի գրավոր։

 

Գ. Հարությունյանը նաև վստահեցրել էր, որ ՍԴ-ն անպայման հաշվի կառնի նախօրեին ցուցարարների կողմից ներկայացված առաջարկությունները, ինչպես նաև մյուս գրառություններն ու առաջարկությունները, որոնք ներկայացվել են այլ ուժերի, կազմակերպությունների և անձանց կողմից։

Այս խորագրի վերջին նյութերը