Աշխարհ

09.03.2017 07:11


«Բարսելոնան» ՉԼ 1/4–ում է (տեսանյութ)

«Բարսելոնան» ՉԼ 1/4–ում է (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում կատալոնական «Բարսելոնան» «Կամպ Նոու» մարզադաշտում ընդունեց փարիզյան ՊՍԺ-ին: Առաջին խաղում 4:0 պարտվելուց հետո «կապտանռնագույնները» մարտական էին տրամադրված:

Հանդիպման հենց առաջին րոպեներից «Բարսելոնան» նետվեց առաջ և բացեց խաղի հաշիվը: 3-րդ րոպեին աչքի ընկավ Լուիս Սուարեսը: Տանտերերը երկրորդ գոլը խփեցին խաղակեսի վերջնամասում: Ինիեստայի անհավանական անցումից հետո գնդակը սեփական դարպասն ուղարկեց Լեյվին Կուրզավան:

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում «Բարսելոնան» խփեց նաև երրորդ գնդակը: Հանդիպման մրցավար Դենիս Այթեքինը 11 մետրանոց նշանակեց, որն անվրեպ իրացրեց Լիոնել Մեսսին:

«Բարսելոնայի» երազանքի իրականություն դառնալու հնարավորությունը ոչնչացրեց հյուրերի հարձակվող Էդինսոն Կավանին: «Բարսելոնայի» պաշտպանների սխալմունքից հետո գնդակը տանտերերի դարպասն ուղարկեց Էդինսոն Կավանին:

Վերջաբանը նույնպես լարված ստացվեց: Բաց թողած գոլից հետո «Բարսելոնան» չկոտրվեց և կարողացավ հրաշքը դարձնել իրականություն:

Խաղավերջում աչքի ընկավ Նեյմարը, իսկ վերջնական հաշիվը ձևակերպեց Սերխի Ռոբերտոն:

«Բարսելոնա»-ՊՍԺ` 6:1

Գոլերը` Սուարես (3), Կուրզավա (40, ինքնագոլ), Մեսսի (50, 11 մետրանոց), Նեյմար (88, 90+1, 11 մետրանոց), Ռոբերտո (90+4) - Կավանի (62)

Աղբյուրը՝ www.armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը