Քաղաքական

11.03.2017 10:20


Սարգիս Միքայելյան. «Ճի՛շտ ընտրություն արեք, որպեսզի հետո պահանջեք»

Սարգիս Միքայելյան. «Ճի՛շտ ընտրություն արեք, որպեսզի հետո պահանջեք»

Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքից «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամները նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելել էին Աբովյան քաղաք։ Աբովյանցիներին իր խոսքն է հղել նաև հայտնի բանաստեղծ, ռեժիսոր, դերասան, «Անկախության բանակ» ջոկատի հրամանատարներից մեկը՝ Սարգիս Միքայելյանը։

–Երևանում երբ խոսում էինք մտավորականության հետ, ոչ ոք չգիտեր, թե ում կողմ գնալ։ Իհարկե, բոլորն այսօր դեմ են Հանրապետական կուսակցությանը սատարելուն, իսկ «ո՞ւր գնալ» հարցին ես առաջարկում էի այս դաշինքը։ Իմ մարտական ընկերներից մեկը շատ ճիշտ բան է ասել, ինչը ես կուզենայի հնչեցնել։ Երբ ես նրան առաջարկեցի «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը, նա ասաց, որ այդ երեքից և ոչ ոքի կողքին կանգնելուց ինքը չի ամաչի։ Իրոք, մեր ընտրած դաշինքը կարող է հանել պետությանն այս նողկալի, խղճալի վիճակից,–ասել է Միքայելյանը՝ Աբովյանի բնակիչներին կոչ անելով ճիշտ ընտրություն անել, որպեսզի հետո պահանջեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը