Քաղաքական

13.03.2017 10:36


Ընտրողների ընդհանուր թիվը՝ 2017 թ. մարտի 13-ի դրությամբ

Ընտրողների ընդհանուր թիվը՝ 2017 թ. մարտի 13-ի դրությամբ
ՀՀ ոստիկանությունը հրապարակել է ՀՀ ԱԺ 2017թ. ապրիլի 2-ի ընտրությունների ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը՝ 2017 թ. մարտի 13-ի դրությամբ։
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի` Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` քվեարկության օրվանից առաջ20-րդ օրը, ՀՀ ոստիկանությունը հրապարակում է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների և հաշվառում չունեցող ընտրողների թիվը:
Այսպես.

քվեարկության օրվանից 20 օր առաջ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընտրողների ընդհանուր թիվն է
2.564.244, որից ՝
- ըստ գտնվելու վայրի ընտրողների թիվը` 1249,

- հաշվառում չունեցող ընտրողների թիվը ` 20:
Հայաստանի Հանրապետության ոստիկանություն

Այս խորագրի վերջին նյութերը