Քաղաքական

14.03.2017 18:00


Ստ. Մարգարյան. «Գյուղապետարանից դուրս է եկել մի ամբողջ բանդա»

Ստ. Մարգարյան. «Գյուղապետարանից դուրս է եկել մի ամբողջ բանդա»

Ջրառատ գյուղում այսօր տեղի ունեցած միջադեպին են անդրադարձել ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության փոխնախագահներ, ԱԺ պատգամավորներ Ստեփան Մարգարյանն ու Էլինար Վարդանյանը, ովքեր Էրեբունի ԲԿ հոսպիտալացված տուժածներին էին այցելել։

–Գյուղի բնակիչներից ճշտել ենք, որ նախ լոմով ջարդել են մի 16 տարեկան դպրոցականի թևը, վերջինը զանգահարել է իր բարեկամներին ու տեղեկացրել այդ մասին, այդ պահին գյուղապետարանից դուրս է եկել մի ամբողջ բանդա՝ զինված լոմերով, ավտոմատով և դանակներով։ Մեկը մի քանի դանակի հարվածներով այս պահին վիրահատարանում է, մեկը ոտքից հրազենային վնասվածք է ստացել, ևս վիրահատարանում է, մեկն էլ գլխին լոմի հարված է ստացել, Էջմիածնում է։ Սա նախընտրական բանդիտիզմ է. շատ դժվար է այլ տերմին գտնել սրա համար, փորձել սարսափի մթնոլորտ տարածել,– լրագրողներին ասել է Ստ. Մարգարյանը՝ հավելելով, որ դաշինքը, անկախ այդ քայլերից, շարունակելու է իր ճանապարհով գնալ, նախընտրական հանդիպումները շարունակելու ենք։

—Սակայն հարց է առաջանում՝ ինչո՞ւ է ՀՀԿ–ի մատը խառն այս դեպքերում, նախորդ անգամ ավտոմատի կրակոց է էլ եղել, և դրա դեմը չեն առել, և սա իշխանությունների՝ ժամանակին հետևութուններ չանելու հետևանքն է։

Էլինար Մարգարյանն ավելացրել է՝ սա ամենաթողության հետևանք է.

–2 օր առաջ տեղի ունեցած իրադարձությանը երբ տրվում է միակողմանի գնահատական, արդյունքը լինում է այս ամենը։ Իրենց է թվում՝ ամեն ինչ կարելի է... Գյուղապետարանը համայնքի շենքն է, գյուղապետարանում դարանակալել են զենքերով և հարձակվել մարդկանց վրա: Ավելին՝ գյուղացիներից պատմեցին, որ այդ ամենը եղել է ոստիկանների ներկայությամբ։

Մարգարյանը նշել է՝ այդ ամենն ուղղված է դաշինքի դեմ, արդեն համակարգված բնույթ է կրում, և «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը համապատասխան հայտարարությամբ հանդես կգա։ Նա նաև հավելել է, որ Ջրառատում իրավիճակը դեռ լարված է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը