Լրահոս

15.11.2010 09:04


Ադրբեջանի ՊՆ մամուլի քարտուղարը հոգեբանական անոմալիաներ ունի

Ադրբեջանի ՊՆ մամուլի քարտուղար Էլդար Սաբիրօղլուն հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ, նշելով, թե Հայաստանը չունի համապատասխան միջոցներ զինված ուժերի լայնամասշտաբ զորավարժություններ անցկացնելու համար, և թե իբր դրանք «մանկական խաղեր» են ու «կեղծ»:

Նոյեմբերի 1-ին մեկնարկած հրետանու ու ծանր ռազմատեխնիկայի մասնակցությամբ Արցախի ԶՈՒ երկշաբաթյա լայնամասշտաբ զորավարժությունները տեղի են ունեցել Ակնում (նախկին Աղդամ)' Ադրբեջանի ԶՈՒ դիրքերից ոչ հեռու:

Ամենայն հավանականությամբ, հայկական զինուժի հրետանային կրակոցների ու զրահատեխնիկայի շարժիչների լսելի ձայնը վախեցրել է Սաբիրօղլուին, որն էլ, որպես ենթագիտակցական պաշտպանական ռեակցիա, անհեթեթ հայտարարություն է արել:

Ադրբեջանի ՊՆ մամուլի քարտուղարի նման վարքագիծը հոգեբանական անոմալիայի հետևանք է և որևէ այլ բացատրության ենթակա չէ:

Վահան Դիլանյան


Այս խորագրի վերջին նյութերը