Քաղաքական

17.03.2017 12:10


«Աջափնյակում ՀՀԿ թեկնածու Արման Սահակյանի թիմակիցները դարանակալել եւ փորձել են հաշվեհարդար տեսնել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Կարապետյանի հետ»

«Աջափնյակում ՀՀԿ թեկնածու Արման Սահակյանի թիմակիցները դարանակալել եւ փորձել են հաշվեհարդար տեսնել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Կարապետյանի հետ»

Երեւանի Աջափնյակ համայնքում ՀՀԿ թեկնածու Արման Սահակյանի թիմակիցները դարանակալել եւ փորձել են հաշվեհարդար տեսնել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Կարապետյանի հետ: Այս մասին «Facebook»-ի իր էջում գրել է ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանը:

«Երեկ երեկոյան Աջափնյակ համայնքում ՀՀԿ թեկնածու Արման Սահակյանի թիմակիցները դարանակալել եւ փորձել են հաշվեհարդար տեսնել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Կարապետյանի հետ՝ մատուցելով արջի հերթական ծառայությունը: Մենք, իհարկե, հասկանում ենք, որ Արման Սահակյանը եւ նրա թիմը այլեւս հասկացել է, որ ո՛չ իրեն տրամադրված անսահման վարչական ռեսուրսը, ո՛չ անսահման փողը, որով Արման Սահակյանը ողողել է ողջ Աջափնյակ համայնքը, անհրաժեշտ արդյունք չեն տալիս, ուստի կանխազգալով ապագա պարտությունը՝ ՀՀԿ թեկնածուն դիմել է իրեն հոգեհարազատ վերջին ռեսուրսին՝ թաղի խուժանին եւ թմրամոլներին:

Հաշվի առնելով ընտրական փուլը՝ «Ծառուկյան» դաշինքը չի տրվելու որեւէ սադրանքի, բայց ապրիլին 2-ին հաջորդելու է ապրիլի 3-ը, եւ բոլոր մեղավորները՝ փոքր տրամաչափի խուժանից մինչեւ այս միջադեպի կազմակերպիչը, ստանալու են իրենց արժանի պատասխանը:

Տեղեկացնեմ նաեւ, որ Վահան Կարապետյանը տրամադրված է մարտական եւ վճռական եւ նույն ոգեւորությամբ թե՛ Վահանը եւ թե՛ մեր ողջ թիմը շարունակելու են քարոզարշավը՝ մեր երկրում լրջագույն փոփոխություններ իրականացնելու համար»,-գրել է նա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը