Լրահոս

13.01.2010 11:03


Արամ Սաֆարյանը նորմալ է վերաբերվում ՍԴ որոշմանը

Արամ Սաֆարյանը նորմալ է վերաբերվում ՍԴ որոշմանը

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը նորմալ է վերաբերվում հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշմանը, քանզի, ըստ նրա, «մեզ անհրաժեշտ էր իրավական գնահատական այս գործընթացի ծավալմանը»։

-Այդ իրավական գնահատականը տրված է, բայց այժմ մեզ համար գլխավորը գործընթացի քաղաքական կողմն է։ Իսկ քաղաքական կողմը հետևյալն է. ինչպես և մենք ասել ենք ավելի վաղ, եթե թուրքական խորհրդարանն առանց նախապայմանների, առանց պայմանի, առանց վերապահումների վավերացնի այս արձանագրությունները, ապա Հայաստանի հիմնական քաղաքական ուժերը, ըստ երևույթին, կկարողանան գալ մի համաձայնության՝ ճիշտ նույն կերպ վարվելով,-ասել է պատգամավորը։

Սակայն, ըստ Արամ Սաֆարյանի, եթե թուրքական խորհրդարանը նախապայմաններ կամ վերապահումներ մեջտեղ բերի, ապա. «Հայաստանի քաղաքական ուժերը, համաձայն գործընթացի քաղաքական տրամաբանության, կկարողանան և ըստ երևույթին կանեն նույն բանը։ Ես չէի ուզենա, որ ծավալվեր այդ սցենարը»։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը