Լրահոս

13.01.2010 12:14


Տարօրինակ չէ՞, որ Էրդողանի ռուսաստանյան հանդիպումներից տեղեկատվություն չկա

Ինչպես հայտնի է, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն այցելել է Ռուսաստան՝ հանդիպելու ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի, այնուհետև նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ։ Սակայն թե՛ ռուսական, թե՛ թուրքական լրատվամիջոցներում այս այցելության մասին տեղեկությունները բավական ժլատ են։ Ռուսական աղբյուրները նշում են միան, որ Էրդողանն այսօր հանդիպելու է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ։

Տեղեկատվության նման պակասուրդը թուրքագետ Արտակ Շաքարյանը «7օր»-ի հետ զրույցում պայմանավորել է մի շարք հանգամանքներով։ Մասնավորապես նա նշել է, որ Էրդողանը գործարարների մեծ պատվիրակությամբ է մեկնել Մոսկվա, և հնարավոր է, որ առայժմ նրանց ոչ պաշտոնական հանդիպումներն են տեղի ունենում։ Իսկ այսօր արդեն կսկսվեն պաշտոնական հանդիպումները։

7or.am 

 

Այս խորագրի վերջին նյութերը