Քաղաքական

23.03.2017 10:55


«Ամբողջ Գյումրին ցուցակագրել են ընտրակաշառքի համար» (տեսանյութ)

«Ամբողջ Գյումրին ցուցակագրել են ընտրակաշառքի համար» (տեսանյութ)

Ապրիլի 2-ին կայանալիք համապետական ընտրությունների քարոզարշավը մոտենում է ավարտին: Ի՞նչ ընթացք ունի նախընտրական քարոզչությունը, ի՞նչ խնդիրների են հանդիպում քաղաքական ուժերի ներկայացուցիչները եւ պատգամավորության թեկնածուները, արդյոք ընտրողները տիրապետում են նոր ընտրակարգի մանրամասներին:

«galatv.am»–ի փոխանցմամբ՝ այս հարցերի շուրջ «Հակառակ կողմը» հաղորդման շրջանակներում զրուցում են «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքից պատգամավորության թեկնածու Հովհաննես Ասոյանը եւ ՀՅԴ ներկայացուցիչ, պատգամավորության թեկնածու Արծրունի Իգիթյանը:

«Մի տեսակ պասիվ վիճակ ենք արձանագրում քարոզչության ընթացքում, բայց դա տեսանելի մասն է: Իսկ, ընդհանուր առմամբ, ակտիվ է ազգաբնակչությունը, ներքին խմորումներ, ակտիվություն կա, ուղղակի արտաքուստ ակտիվ չեն: Մենք կոնկրետ ակտիվ հանդիպումների, քարոզարշավի դուրս չենք գալիս փողոց, քանի որ այդ հանդիպումները չեն ստացվում, ժողովուրդը կաշկանդված է տարբեր խնդիրներով, դուրս չեն գալիս փողոց: Բոլորը զբաղված են, բոլորն ինչ-որ ցուցակագրված են ինչ-որ տեղերում: Շատ տվյալներ կան, ամբողջ քաղաքը ցուցակագրված է տարբեր թեկնածուների ու կուսակցությունների կողմից, դրա համար էլ էնտեղ գրանցված լինելով՝ դուրս չեն գալիս մյուսների հետ հանդիպման, ինչն էլ պասիվության էֆեկտ է ստեղծում: Այս ռեյտինգային համակարգով ընտրությունն աղավաղեց դաշտը, մարդկանց հոգեբանությունը, քարոզի եղանակներն ի չիք դարձրեց»,- կարծիք է հայտնում Հովհաննես Ասոյանը:

Այս խորագրի վերջին նյութերը