Քաղաքական

23.03.2017 11:50


Ստեփան Դանիելյան. «Սամվել Բաբայանի ձերբակալությունը խոսում է ընտրության ընթացքի վրա ազդելու փորձերի մասին»

Ստեփան Դանիելյան. «Սամվել Բաբայանի ձերբակալությունը խոսում է ընտրության ընթացքի վրա ազդելու փորձերի մասին»

–Ընթանում են ընտրություններ, և գաղտնիք չէ, որ Սամվել Բաբայանը «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքում լուրջ դերակատարություն ունի, և դա չի թաքցնում։ Ընտրություններից 2 շաբաթ առաջ երբ նման ձերբակալություն է լինում, այն էլ մինչև ձերբակալությունը մամուլում արդեն արտահոսք է կատարվում, ձերբակալությունից հետո նորից շարունակվում է արտահոսքը, և խոսք կա արդեն Սեյրան Օհանյանի ձերբակալության մասին, ապա, միանշանակ, այլ կարծիք չի կարող լինել, որ ընտրության ընթացքի վրա ազդելու փորձեր են,–այս մասին «7օր»–ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալումը քաղաքական հետապնդում չէ՞։

Ստեփան Դանիելյանի խոսքերով՝ ըստ երևույթին, «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքն ամենաարմատականն է տրամադրված գործող իշխանության դեմ, և այնտեղ կան ուժեր, մարդիկ, որոնք բարձր պաշտոններ են զբաղեցրել իշխանության մեջ և կարող են իշխանության մեջ եղած մարդկանց համար, հատկապես բանակում եղած մարդկանց, հնարավոր լիդերներ լինել իրավիճակի փոփոխման դեպքում։

–Ի տարբերություն մյուս դաշինքների՝ այդտեղ այդ հնարավորությունը կա, և Սերժ Սարգսյանն իրեն այդքան էլ վստահ չի զգում։ Վստահ չէ, որ հետագայում կարող է ամբողջական վերահսկողություն ունենալ խորհրդարանի վրա և, երևի, փորձում է հնարավոր լիդերներին, որոնք լիդեր կընկալվեն իշխանության մեջ եղած մարդկանց համար, ուղղակի մեկուսացնել,–ընգդծել է Ստեփան Դանիելյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը