Քաղաքական

23.03.2017 14:00


«Սամվել Բաբայանն անմեղսունակ չէ, որ նման քայլի դիմեր»

«Սամվել Բաբայանն անմեղսունակ չէ, որ նման քայլի դիմեր»

«Իմ երեւակայությունը չի ներում, չեմ պատկերացնում՝ ինչու պետք է ինչ-որ մեկը «Իգլա» տեսակի հրթիռային համալիր ներկրի ոչ օրինական ճանապարհով», - «Aravot.am»-ի հետ զրույցում Սամվել Բաբայանի ձերբակալության լուրն այսպես մեկնաբանեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

Նա ընդգծեց, որ Երեւանում չէ, եւ տեղեկատվությանը տիրապետում է զուտ ինտերնետով, ուստի իր կարծիքը կարող է եւ հիմնավոր չլինել, բայց ինքը մտածում է, որ եթե խոսքը վերաբերում է ապստամբությանը, «Իգլան» այն զենքը չէ, որով պետք է ապստամբություն անեն. «Ես դա չեմ պատկերացնում: Ես Սամվել Բաբայանին խորությամբ չեմ ճանաչում, բայց, համենայնդեպս, նա ինձ վրա չի թողնում անմեղսունակի տպավորություն, որ կարող էր նման քայլ անել՝ ապստամբության նպատակով: Նա բավականին խելոք անձնավորություն է իմ տպավորությամբ: Ինձ անհավանական է թվում, որ նա այդ քայլին կդիմեր: Այս ամբողջը շատ մութ պատմություն է: Ինչքան ես գիտեմ՝ նա Սերժ Սարգսյանին շատ լավ է ճանաչում, շատ լավ ճանաչելով՝ նա նաեւ գիտի Սերժ Սարգսյանի կառավարման եղանակը, հատուկ ծառայությունների ուշադրությունն իր նկատմամբ, եւ ես չեմ կարծում, որ նա այդքան հիմար գտնվեր, որ այդպիսի քայլի դիմեր»:

Այս խորագրի վերջին նյութերը