Լրահոս

04.12.2010 11:46


«WikiLeaks»-ի հիմնադիր. «Իմ մահվան դեպքում հատուկ արխիվ կհրապարակվի»

«Օնլայն» հարցազրույցի ընթացքում պատասխանելով «The Guardian»-ի ընթերցողների հարցերին՝ «WikiLeaks»-ի հիմնադիր Ջուլիան Ասանջը, որը  կիրակի օրը հրապարակել էր ամերիկացի դիվանագետների 250 000 գաղտնի հեռագրերը, սպառնացել է իր մահվան դեպքում հրապարակել մի շարք փաստաթղթեր, որոնք լրջորեն վարկաբեկում են աշխարհի կառավարություններին։

«Մեր ձեռքերում գտնվող արխիվը տարածված է ավելի քան 100 000 տարբեր երկրներում գտնվող մարդկանց միջև՝ ներառյալ լրագրողները։ Եթե «WikiLeaks» կազմակերպության անդամներից որևէ մեկի հետ ինչ-որ բան պատահի, արխիվի հիմնարար փաստաթղթերը ինքնաբերաբար կհրապարակվեն։ Հետո ամեն ինչ կախված կլինի ԶԼՄ-ների քանակից, որոնք կհամաձայնեն հրապարակել այդ տեղեկությունները։ Պատմությունը կհաղթի, և աշխարհը դուրս կգա զարգացման էլ ավելի լավ ուղի։ Արդյոք մենք կենդանի՞ կմնանք։ Դա կախված է ձեզանից»,-ասել է Ասանջը։

Հիշեցնենք, որ Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերի խորհրդական պրոֆեսոր Թոմ Ֆլենեգենը «CBC News Network» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում կոչ էր արել ֆիզիկապես վերացնել «WikiLeaks»-ի հիմնադիր Ջուլիան Ասանջին։

Այս խորագրի վերջին նյութերը