Լրահոս

10.12.2010 12:31


«Ժառանգությունը» հիասթափված է խորհրդարանական մեծամասնությունից

«Ժառանգությունը» հիասթափված է խորհրդարանական մեծամասնությունից

«Ժառանգությունը» հիասթափված է այն պահվածքից, որը շարունակում է դրսևորել խորհրդարանական մեծամասնությունը։ Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայատարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը՝ ավելացնելով, թե ճակատագրի հեգնանքով մենք Արցախի հանրապետության անկախության 20-րդ տարեմուտ մտանք Արցախը չճանաչած։

-Հետայսու հետևանքների համար պատասխանատվությունը կրում են ՀՀ իշխանությունները։ Ցավոք, կարող ենք ընդամենը կանախատեսել, թե ինչեր կարող են տեղի ունենալ առաջիկայում, և ուղղակի կանխավ ասում ենք ՀՀ իշխանություններին՝ ճանապարհը, որ իրենք են ընտրել, սխա՛լ է։ Դա Հայաստանի և հայոց կենսական շահերի համար վտանգավոր է, և հետևաբար թող որևէ մեկին չմեղադրեն ապագայում։ Ո՛չ միջազգային հանրության շրջանակներում, ո՛չ օտար պետություններում, և ո՛չ էլ սեփական երկրի ներսում որևէ մեղավոր չգտնեն, բացի իրենցից,-հայտարարել է Ս. Սաֆարյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը