Լրահոս

10.12.2010 13:22


Կ. Կարապետյան. «Իմ հրաժարականի վերաբերյալ տեղեկություններն իրականության հետ բացարձակապես կապ չունեն»

Կ. Կարապետյան. «Իմ հրաժարականի վերաբերյալ տեղեկություններն իրականության հետ բացարձակապես կապ չունեն»

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի հրաժարականի հետ կապված զանգվածային որոշ լրատվամիջոցների շահարկումների և ապատեղեկատվության վերաբերյալ Նախագահի աշխատակազմի ղեկավարը հանդես է եկել հերքմամբ, որում մասնավորապես ասված է.

«Իմ հրաժարականի վերաբերյալ լրատվամիջոցների կողմից օրեր շարունակ շրջանառության մեջ դրված ակնհայտ ուղղորդված տեղեկություններն իրականության հետ բացարձակապես կապ չունեն, դրանք ընդամենը անհիմն շահարկումներ են: Ցանկություններն իրականության տեղ ներկայացնելու փորձերն առաջին հերթին վատ վիճակի մեջ են դնում հենց նման անհաջող փորձերի հեղինակներին: Այդ անձանց ցանկանում եմ ընդամենն ասել' շատ մի տխրեք, երբ հասկանաք, թե որքան անիմաստ ժամանակ ու եռանդ եք վատնել, որը կարող էիք ավելի կառուցողական, մեր պետությանն ու ժողովրդին օգտակար գործերի վրա ծախսել: Իմ հարաբերությունները Հանրապետության ղեկավարի հետ գտնվում են բնականոն, աշխատանքային հարաբերությունների հարթության վրա, այնպիսին, ինչպիսին պետք է լինեն ՀՀ Նախագահի և նրա աշխատակազմի ղեկավարի միջև: Իսկ որոշ մարդկանց փորձերը' հակասություններ ստեղծել Նախագահի աշխատակազմում, մշտապես դատապարտված են»:

Այս խորագրի վերջին նյութերը