Լրահոս

10.12.2010 13:47


Ստամբուլում միաժամանակ չորս ռումբ է պայթել

Ստամբուլում միաժամանակ չորս ինքնաշեն ռումբ է պայթել։ Այս մասին հաղորդում է «Agence France-Presse»-ը' հղում անելով «Anatolia» գործակալությանը։

Պայթյունների հետևանքով, որոնք դեկտեմբերի 9-ի ուշ երեկոյան տեղի են ունեցել քաղաքի եվրոպական մասում, ոչ ոք չի տուժել։ Կոտրվել են մի քանի շենքերի պատուհաններ։

Թե որտեղ են տեղի ունեցել պայթյունները, դեռևս չի նշվում, այլ մանրամասներ նույնպես չկան։ Պայթյունի պատասխանատվությունը ոչ ոք դեռ իր վրա չի վերցրել։

Այս խորագրի վերջին նյութերը