Քաղաքական

02.04.2017 13:25


«Ազատության» թղթակիցը հարձակման է ենթարկվել (տեսանյութ)

«Ազատության» թղթակիցը հարձակման է ենթարկվել (տեսանյութ)

Կոնդում այսօր հարձակման է ենթարկվել «Ազատության» թղթակից Սիսակ Գաբրիելյանը:

Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ թղթակիցը նկատել է, որ ընտրողները, նախքան տեղամաս գնալը, մտնում են Հանրապետականի պատգամավորության թեկնածու Հակոբ Բեգլարյանի շտաբ: Դուրս գալուց նրանցից մի քանիսի ձեռքին մեր թղթակիցը գումար է նկատել, որից հետո նույնպես մտել է շտաբ:

Տեղում գտնվող անձինք, նկատելով լրագրողին, պարզաբանել են, որ ոչ թե ընտրակաշառք են բաժանում, այլ աշխատավարձ: Այդ ժամանակ շտաբում գտնվող մի խումբ անձինք, այդ թվում՝ երիտասարդներ, հարձակվել են լրագրողի վրա, խլել հեռախոսը, սկսվել է քաշքշուկ, և մեր թղթակիցը աչքի հատվածում թեթև վնասվածք է ստացել:

Այս խորագրի վերջին նյութերը