Լրահոս

14.01.2010 11:20


Թուրք պատգամավոր. «Մենք չենք վավերացնի արձանագրությունները, քանի դեռ...»

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Թուրքիայի պատվիրակության ղեկավար Վախիտ Էրդեմը Day.Az-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ հայ-թուրքական սահմանի բացումը հնարավոր է միայն ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո։ «Թուրքիայի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը կախված է ղարաբաղյան խնդրի կարգավորումից։ Քանի դեռ այս հիմնահարցը չի լուծվել մենք չենք վավերացնի արձանագրություններն ու բացի սահմանը։ Հայ-թուրքական արձանագրութունները կյանքի կոչելու համար նախ դրանք պետք է վավերացվեն, իսկ մոտ ապագայում դա անհնար է»։

 

Այս խորագրի վերջին նյութերը