Լրահոս

14.01.2010 13:39


Արթուր Սարդարյան. «ՍԴ–ի վճիռը Ազգային ժողովի համար մանևրելու հնարավորություն է ստեղծում»

Արթուր Սարդարյան. «ՍԴ–ի վճիռը Ազգային ժողովի համար մանևրելու հնարավորություն է ստեղծում»

-Ուսումնասիրելով միջազգային դիվանագիտական պրակտիկայի փորձը՝ կարող եմ ասել, որ ոչ մի երկրի սահմանադրական դատարանի վճիռ միջազգային իրավական փաստաթուղթ համարվել չի կարող։ Դա կարող է միայն ներքին ուղղորդող ակտ լինել,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Ժողովրդի իշխանություն» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ Արթուր Սարդարյանը։

Այնպես որ, ըստ բանախոսի, այն հույսերը, թե ՍԴ-ի վճիռը կարող է ինչ-որ բան փոխել, տեղին չեն։

-ՍԴ-ի վճիռը Ազգային ժողովի համար մանևրելու հնարավորություն է ստեղծում, սակայն չեմ կարծում, թե այդ արձանագրություններն իրենց բովանդակությամբ այնպիսին են, որ կարելի լինի մանևրելով զբաղվել։

Նա ասել է, թե կարելի էր դիմել վճռական քայլի ու ընդհանրապես հրաժարվել արձանագրությունների վավերացումից։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը