Լրահոս

14.01.2010 14:36


Սերգեյ Լավրովի այցը Էրդողանի Մոսկվա կատարած այցի հետ համաձայնեցված չի եղել

Սերգեյ Լավրովի այցը Էրդողանի Մոսկվա կատարած այցի հետ համաձայնեցված չի եղել

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավորվը ՀՀ արտգործնախարար Է.Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում ասել է, որ իր այցը Հայաստան համաձայնեցված չի եղել Մոսկվա Թուրքիայի վարչապետ Էրդողանի այցի հետ։ Նա նշել է, որ իր այցը ծրագրային է, որի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռևս մեկ ու կես ամիս առաջ, իսկ Թուրքիայի վարչապետը Մոսկվա այցելելու ցանկություն է հայտնել մի քանի օր առաջ։

ՀՀ արտգործնախարար Է.Նալբանդյանը, հաստատելով Սերգեյ Լավրովի խոսքերը, նշել է, որ այցի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռևս Աթենքում՝ ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդաժողովի շրջանակներում։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը