Լրահոս

04.12.2010 12:15


Գողացել են Տորք Անգեղի արձանի ազդրի պնղձյա ծածկաշերտը

Գողացել են Տորք Անգեղի արձանի ազդրի պնղձյա ծածկաշերտը

Գողացել են Նոր Նորքի 2-րդ և 4-րդ զանգվածների միջնամասում տեղադրված Տորք Անգեղի արձանի ազդրի պնղձյա ծածկաշերտը: Լուսանկարում պատկերված է արձանի այժմյան տեսքը։

Նշենք, որ 2010թ. հունիսի 2-ին ոստիկանության լրատվական ծառայությունից ստացված տեղեկությունների համաձայն՝ Սանդրո անունով 20-ամյա մի  երիտասարդ ապականել էր Գայի պողոտայի և Մոլդովական փողոցների խաչմերուկում տեղադրված Հայկ Նահապետի և Տորք Անգեղի արձանները՝ փորձելով պղինձ գողանալ: Պատճառված նյութական վնասը կազմել էր շուրջ 2 մլն 800 հազ. դրամ:

Հայտնի չէ՝ Տորք Անգեղի արձանից նորի՞ց են գողություն կատարել, թե նախորդ գողության հետևանքները դեռևս չեն վերականգնվել։

Հիշեցնենք նաև, որ ս/թ ապրիլից հոկտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում «Կենտրոնական գերեզմանատան» քաղաքային պանթեոնից գողացել էին Դերենիկ Դեմիրճյանի շիրմաքարին տեղադրված կիսանդրին:

Իսկ 2010թ. նոյեմբերին Գյումրիում որպես մետաղի ջարդոն գողացել էին Զորավար Անդրանիկի արձանի թրի պատյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը