Լրահոս

14.01.2010 18:02


Ինչո՞ւ է Բակո Սահակյանը մեկնել Մոսկվա

Ինչո՞ւ է Բակո Սահակյանը մեկնել Մոսկվա

«7օր»-ի տեղեկություններով՝ օրեր առաջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մեկնել է Մոսկվա։ ԼՂՀ նախագահի պաշտոնական կայքէջում, սակայն, այս մասին որևէ հաղորդագրություն չկա։

Թե ի՞նչ նպատակներով է Բ. Սահակյանը մեկնել Մոսկվա և ռուս պաշտոնյաներից հատկապես ո՞ւմ հետ է հանդիպել և ի՞նչ հարցեր է քննարկել, «7օր»-ը փորձել է ճշտել ԼՂՀ նախագահական նստավայրից։ Մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հաստատել է, որ Բակո Սահակյանն իրոք Մոսկվայում է եղել, սակայն հրաժարվել է այլ մանրամասներ ներկայացնել՝ նշելով, որ այցն անձնական է եղել՝ արձակուրդի շրջանակներում, և քաղաքական բնույթ չի կրել։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը