Լրահոս

13.12.2010 10:36


Մոսկովյան «Սոկոլնիկ» զբոսայգում 29 ազգայնամոլ են ձերբակալվել

Մոսկվայի հյուսիս-արևելքում գտնվող «Սոկոլնիկ» զբոսայգուց ոստիկանները ազգայնամոլական կարգախոսներ բղավող 29 ֆուտբոլասերի են ձերբակալել։ Այս մասին հաղորդում է «РИА Новости» գործակալությունը։

 «Սոկոլնիկ» զբոսայգի էին եկել ազգայնամոլական և ֆան շարժումների շուրջ հարյուր ակտիվիստներ։ Նրանք, ում ոստիկանությունը չի ձերբակալել, կարողացել են թաքնվել այգու ծառաշատ հատվածներում։

Ավելի վաղ ոստիկանությունը հենց այս խմբին թույլ չէր տվել մասնակցելու ընդդիմության արտոնյալ հանրահավաքին, որը տեղի էր ունեցել Պուշկինի հրապարակում։

Մայրաքաղաքային մետրոյի մոտ երիտասարդների հնչեցրած ազգայնամոլական կարգախոսների մասին ոստիկանությունը տեղեկացել էր ուղևորներից։

Հիշեցնենք, որ վերջին մի քանի օրերին Մոսկվայում տեղի են ունեցել ֆուտբոլասերների միանգամից մի քանի խոշոր երթեր, որոնք պահանջել են պատժել «Սպարտակ» մոսկովյան ֆուտբոլային թիմի երկրպագուի՝ Եգոր Սվիրիդովի մահվան մեղավորներին։ Բողոքի ամենամեծ գործողությունը կազմակերպվել էր դեկտեմբերի 11-ին  Մանեժի հրապարակում՝ մայրաքաղաքի սրտում, որը վերածվել էր ոստիկանության և երկրպագուների միջև զանգվածային բախման։

 

Այս խորագրի վերջին նյութերը