Քաղաքական

14.04.2017 14:40


Յուրի Խաչատուրովը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Յուրի Խաչատուրովը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար է նշանակվել Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը, որն այդ պաշտոնը կստանձնի 2017 թվականի մայիսի 2-ից։ ՌԻԱ «Նովոստիի» փոխանցմամբ՝ այս մասին Բիշքեկում ՀԱՊԿ-ի ոչ պաշտոնական գագաթաժողովի արդյունքներով լրագրողներին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը:

Սեմերիկովի խոսքով՝ որոշումն ընդունվել է միաձայն:

Բացի այդ, ՀԱՊԿ անդամ պետության ղեկավարները որոշում են կայացրել կառույցի նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային պարգևատրել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գերազանցության առաջին աստիճանի նշանով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը