Լրահոս

15.01.2010 10:53


Սաբինա Ֆրեյզեր. «Թուրքիան փորձում է Ռուսաստանին դրդել՝ ավելի սերտ աշխատել Հայաստանի հետ»

«Չնայած Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության ձեռք բերման  գործում Ռուսաստանն ունի ամենամեծ ներուժը, այնուհանդերձ, որպես միջնորդ,  նրա հնարավորությունները անսահման չեն»,-այդ մասին Trend News-ին ասել է Միջազգային ճգնաժամային խմբի Եվրոպական ծրագրի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը։ «Միջազգային բոլոր հիմնական խաղացողների մեջ Ռուսաստանն ունի ամենալայն հնարավորությունները հասնելու հակամարտող կողմերի միջև համաձայնագրի ստորագրմանը, սակայն Ռուսաստանը ամենակարող չէ։ Համաձայնագրի ստորագրումը հնարվոր կլինի, երբ երկու երկրների հասարակությունները պատրաստ կլինեն ընդունել հիմնարար սկզբունքները»,-նշել է Ֆրեյզերը։ Նրա կարծիքով, Թուրքիան փորձում է Ռուսաստանին դրդել՝ ավելի սերտ աշխատել Հայաստանի հետ, որպեսզի վերջինիս գնա լրացուցիչ զիջումների։

Այս խորագրի վերջին նյութերը