Աշխարհ

18.04.2017 10:40


Ֆրանսուա Օլանդ. «Հանրաքվեի արդյունքները ցույց տվեցին, որ Թուրքիան պառակտված է»

Ֆրանսուա Օլանդ. «Հանրաքվեի արդյունքները ցույց տվեցին, որ Թուրքիան պառակտված է»

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մեկնաբանել է ապրիլի 16-ին Թուրքիայում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքները: Ֆրանսիացի առաջնորդը մասնավորապես նշել է, որ հանրաքվեն, որն ավարտվել է 51,4% «կողմ» և 48,6% «դեմ» արդյունքով, ցույց տվեց, որ թուրք հասարակությունը երկրի համար կարևոր հանդիսացող սահմանադրական փոփոխությունների հարցում պառակտված է: Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը։

Ելիսեյան պալատից արված հայտարարության մեջ նաև նշվում է, որ Ֆրանսիան հանրաքվեից հետո առաջացած անհամաձայնությունները պահում է ուշադրության կենտրոնում, ինչպես նաև ուշի–ուշով հետևում ԵԱՀԿ և ԵԽ-ի կողմից ձայների հաշվարկների վերաբերյալ տարվող աշխատանքներին:

Օլանդի հայտարարության մեջ ուշադրություն է հրավիրվել նաև այն հանգամանքին, որ Թուրքիայի նոր սահմանադրությամբ երկրում կթույլատրվի մահապատիժը, ինչը հակասում է Թուրքիայի ստորագրած ԵԽ համաձայնագրին և առհասարակ եվրոպական արժեքներին:

Այս խորագրի վերջին նյութերը