Լրահոս

13.12.2010 12:38


«Ցեղասպանության հանցագործությունը, կանխարգելում, դատապարտում և հետեւանքների վերացում» խորագրով միջազգային գիտաժողով՝ Երևանում

Դեկտեմբերի 14-15-ը ՀՀ ԱԳ նախաձեռնությամբ Երեւանում կանցկացվի «Ցեղասպանության հանցագործությունը, կանխարգելում, դատապարտում եւ հետեւանքների վերացում» խորագրով միջազգային գիտաժողով:

Գիտաժողովին, որը նվիրված է Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունմանը, կմասնակցեն բազմաթիվ գիտնականներ շուրջ 20 երկրներից, այդ թվում ցեղասպանագիտության բնագավառում այնպիսի ճանաչված հեղինակություններ, ինչպիսիք են' Իվ Թերնոնը, Լեանդրո Դեսպուին, Իսրայել Չառնին, Վիլիամ Շաբասը, Թաներ Աքչամը, Թեսա Հոֆմանը, Ֆրենք Չոքը եւ այլոք:

Միջազգային գիտաժողովը կմեկնարկի Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթով եւ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի բացման խոսքով:

Այս խորագրի վերջին նյութերը