Լրահոս

13.12.2010 14:02


Թուրքիայում քրիստոնյա և մուսուլման ընտանիքների միջև ծագած վեճը հանգեցրել է սպանության

Թուրքիայում քրիստոնյա և մուսուլման ընտանիքների միջև ծագած վեճը հանգեցրել է սպանության

Թրքական «Milliyet» օրաթերթը գրում է, թե երեկ Ստամբուլում ոստիկանները թանկարժեք մեքենայի մեջ հայտնաբերել են կնոջ և տղամարդու մարմին՝ հրազենային վնասվածքներով։ Պարզվել է, որ դա նորապսակ զույգ է՝ 29-ամյա Զեքերիա և 26-ամյա Սոնայ Վուրալինները։ Կասկածյալ Գյունայ Օ.-ն՝ սպանված կնոջ՝ Սոնայ Վուրալինի եղբայրը, ձերբակալվել է։ Պարզվել է, որ նա սպանել է իր քրոջն ու նրա ամուսնուն։ Պատճառը եղել է քրիստոնյա և մուսուլման ընտանիքների միջև ծագած վեճը։

Գյունայը ոստիկանությանը հայտնել է, որ իրենք միշտ դեմ են եղել այդ ամուսնությանը, և սրճարանում հանդիպել էին զրուցելու նպատակով։ Քույրը և նրա ամուսինն ասել են, թե ամեն ինչ որոշված է, և նրան խնդրել են չխառնվել իրենց գործերի մեջ, սակայն երբ սրճարանից դուրս են եկել և մեքենա նստել, Գյունայը սպանել է նրանց։

 «Cihan» գործակալությունը, հղում անելով Ջեմիլ Վուրալինի խոսքերին, նշում է, որ հարսնացուն եղել է հայկական ընտանիքից։

Այս խորագրի վերջին նյութերը