Լրահոս

15.01.2010 15:42


Է. Շարմազանով. «Եկել է ժամանակը, որ Թուրքիան ապացուցի՝ ինքն արհեստականորեն ձգձգո՞ւմ է, թե՞ ոչ»

Է. Շարմազանով. «Եկել է ժամանակը, որ Թուրքիան ապացուցի՝ ինքն արհեստականորեն ձգձգո՞ւմ է, թե՞ ոչ»

-Ավելի տրամաբանական եմ համարում, որ Թուրքիան կվավերացնի արձանագրությունները, նոր մենք,- «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը,- մենք պատրաստ ենք վավերացման, և Սահմանադրական դատարանի որոշումը ցույց տվեց, որ Հայաստանի իշխանություններն արհեստականորեն չեն ձգձգում գործընթացը։

Նա նշել է, որ միջազգային հանրության մոտ Հայաստանի հետ կապված որևէ հարցական չի առաջանում. բոլոր հարցականները կապված են Թուրքիայի հետ, և Թուրքիան պետք է որոշի՝ խոսո՞ւմ է, թե՞ գործում է, քանի որ եկել է գործելու ժամանակը։

Վավերացման ժամկետներին անդրադառնալով՝ նա նշել է, որ համամիտ  է արտգործնախարար Է.Նալբանդյանի հետ, որ ողջամիտ ժամկետն այն ժամանակահատվածն է, երբ արհեստական ձգձգումներ և խոչընդոտներ չեն լինի։

-Եկել է ժամանակը, որ Թուրքիան ապացուցի՝ ինքն արհեստականորեն ձգձգու՞մ է, թե՞ ոչ։ Իմ կարծիքով սկսել է արհեստականորեն ձգձգել,- ընդգծել է Է.Շարմազանովը։

Այդուհանդերձ, նա ավելի տրամաբանական է համարել, որ արձանագրությունները կվավերացվեն։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը