Լրահոս

13.12.2010 14:51


Սկսած երկրի ղեկավարից, ավարտած ամեն մի չինովնիկով...

Սկսած երկրի ղեկավարից, ավարտած ամեն մի չինովնիկով...

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի և նախագահի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանի հետ կապված միջադեպին՝ Երևանի նախկին քաղաքապետ, ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանն ասել է, թե ավազակապետության պայմաններում նման դեպքեր շատ են լինում, և  սա առաջին  ծաղիկն է։

-Մի երկրում, որտեղ չեն գործում օրենքերը, իշխանավորներից շատ-շատերն իրենց օրենքից դուրս են համարում՝ սկսած երկրի ղեկավար կոչեցյալ Սերժ Սարգսյանից, ավարտած ամեն մի չինովնիկով, ապա ամեն օր, ամեն րոպե կարող էր լինել դա։ Դեպքը տեղի ունեցավ Գագիկ Բեգլարյանի հետ։ Ինձ համար սովորական էր այնքանով, որ նա ավազակապետության սյուներից մեկն էր, իսկ սովորական չէր այնքանով, որ ինքը ավազակապետության սյուներից էր,-ասել է նա։

Ըստ Վահագն Խաչատրյանի՝ նման դեպքերն ու դրա հետևանքով տրված հրաժարականը բոլորովին էլ դրական միտումների հույս չեն տալիս, որովհետև բարոյական նորմերից ելնելով և օրենքի տառը պահպանելու համար չի արվել այս քայլը։

-Սա տեղի է ունեցել կոնկրետ ավազակապետության գործող նորմերի շրջանակներում,-նշել  է նա։

Վահագն Խաչատրյանը պնդել է, թե քանի դեռ այս համակարգը գործում է ՀՀ-ում, նման դեպքերը դրական որակելը աբսուրդ է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը