Լրահոս

22.04.2017 21:11


Արթիկի գերեզմանների ճանապարհին հրազենով ինքնասպան է եղել շինարարական կազմակերպություններից մեկի աշղեկը

Արթիկի գերեզմանների ճանապարհին հրազենով ինքնասպան է եղել շինարարական կազմակերպություններից մեկի աշղեկը

Այսօր՝ ապրիլի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում, ոստիկանության Արթիկի բաժին ահազանգ է ստացվել, որ Արթիկի գերեզմաններ տանող ճանապարհին տղամարդում դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Շիրակի մարզի Գետափ գյուղի բնակիչ, 56-ամյա Մովսես Խաչատրյանն է: Իսկ դիակի մոտ հայտնաբերվել է «Բերետա» տիպի մարտական ատրճանակ և «ԳԱԶ-3102» մակնիշի 609 LL 11 համարանիշի ավտոմեքենա:

Հայտնաբերվել է նաև ծոցատետր, որտեղ գրված է. «Ինձ կներեք, ես վատ բան չեմ արել, բոլորիդ սիրում եմ, պարզապես հոգնել եմ ապրելուց»:

Ինքնասպանություն գործած տղամարդը աշխատում էր Շիրակի մարզի Գետափ գյուղում գրանցված «Գոհարիկ» ՍՊԸ-ում, որպես աշղեկ (պրարաբ), ով Հանրապետությունում ճանաչված շինարարական կազմակերպոււթյան աշղեկ է, նրա եղբայր Սամվելը նույնպես ճանաչված շինարար է և հանդիսանում է «Գոհարիկ» ՍՊԸ-ի հիմնադիրը:Նրա դին ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են եղբայրն ու որդին, իսկ ավտոմեքենան էլ հաշվառված է «Գոհարիկ» ՍՊԸ-ում:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը