Լրահոս

15.01.2010 16:57


ՀՀԿ մամուլի խոսնակը շրջանակային համաձայնագրի ստորագրումը մոտ ապագայում հավանական չի համարում

-Հայաստան-Թուրքիա և ղարաբաղյան հակամարտության հարցերը որևէ շաղկապվածություն չունեն. դրանք երկու առանձին գործընթացներ են։ Թուրքիան կարող է շատ ցանկանալ, որ այդ գործընթացները շաղկապվեն, քանի որ Թուրքիան այս հարցում միշտ ունեցել է միակողմանի կողմնակալ դիրքորոշում,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Անդրադառնալով արցախյան հակամարտության վերաբերյալ շրջանակային համաձայնագրի ստորագրման հավանականությանը՝ նա նշել է, որ գործընթացում, այնուամենայնիվ, առաջընթաց կա, սակայն ցանկացած համաձայնագիր չի կարող լինել առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մասնակցության և առանց հաշվի առնելու ԼՂՀ կարգավիճակը։

-Մեր դիրքորոշումը հստակ է՝ այս հարցում գլխավորը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կարգավիճակի հարցն է։ Լեռնային Ղարաբաղը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան այսօր է։ Համաձայնագրի ստորագրումը մոտ ապագայում հնարավոր չեմ համարում,- ասել է նա։ 

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը