Լրահոս

16.01.2010 10:17


Ադրբեջանի արտգործնախարարը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի հատուկ ներկայացուցչի հետ

Ինչպես հաղորդել են Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայությունից, հունվարի 15-ին Բաքվում կայացել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի և ԱՄՆ պետքարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Մորնիգստարի հանդիպումը։

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ամերիկաադրբեջանական հարաբերությունների ներկայիս վիճակը,  էներգետիկ ոլորտում տեղի ունեցող զարգացումները, ինչպես նաև Կասպից ծովում ծավալվող էներգետիկական նախագծերը։

Ըստ «Bakililar.AZ»-ի

 

Այս խորագրի վերջին նյութերը