Լրահոս

16.01.2010 10:22


Կիրակի Ուկրաինայում նախագահական ընտրություններ են

Կիրակի Ուկրաինայում նախագահական ընտրություններ են

Հունվարի 17-ին Ուկրաինայում նախագահական ընտրություններ են տեղի ունենալու։ Նախընտրական քարոզչության վերջին օրը ելույթ ունենալով տեղի հեռուստաընկերություններից մեկով՝ Ուկրաինայի ներկայիս նախագահ Վիկտոր Յուշչենկոն հայտարարել է, որ միայն ուժեղ նախագահական իշխանությունը կարող է ավելի արդյունավետ հաղթահարել բոլոր մարտահրավերները և անցումային շրջանը։ Նրա կարծիքով նախագահական իշխանության ամրապնդման համար անհրաժեշտ է սահմանափակել պատգամավորական անձեռնմխելիությունը, ընտրություններում բացել կուսակցական ցուցակները և երկպալատ խորհրդարան ձևավորել։

Վ. Յուշչենկոն առաջադրված 18 թեկնածուներից մեկն է։ Նրա մրցակիցներից մեկն էլ ներկայիս վարչապետ Յուլիա Տիմոշենկոն է, ով թվարկել է այն 5 խնդիրները, որոնք պետք է լուծի նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում։ Դրանք են՝ երկրի էներգետիկ անկախությանը հասնելը, Եվրոպայի համեմատ բժշկական, գիտական և կրթական գերժամանակակից համակարգերի ստեղծումը, մարդկային զարգացման վարկանիշային ցուցակում Ուկրաինայի դիրքի բարելավումը, օլիգարխներին հեռացնելը և ժողովրդավարական, արդար երկրի կառուցումը, ինչպես նաև Եվրամիությանն անդամագրվելը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը