Լրահոս

14.12.2010 13:16


Վամպիրի մումիացված սիրտը հնարավոր է գնել «eBay»-ում

Վամպիրի մումիացված սիրտը հնարավոր է գնել «eBay»-ում

«eBay» օնլայն աճուրդում վաճառքի է հանվել վամպիրի մումիացված սիրտ։

Ինչպես նշված է լոտի նկարագրության մեջ, այն պատկանել է ոմն Օգյուստ Դելագրանժի, ով սպանվել է 1912թ. ապրիլին։ Ըստ հայտարարության՝ վամպիրին զոհ է դարձել առնվազն քառասուն մարդ։ Դելագրանժի հարձակումները համարվել են «վամպիրության ամենամեծ բռնկումը ԱՄՆ-ում»։ Լոտի սեփականատերը հայտնել է, որ վամպիրը սպանվել է Լուիզիանայի մի փոքրիկ քաղաքի ծայրամասում (նրա սիրտը ցից են խրել)։

Վամպիրի չորացված սիրտը փաթեթավորված է փայտե տուփի մեջ։ Սրտի հետ տրվում է նաև ցիցը, որով նրան սպանել են։ Նշումներ անելու պահին լոտը 355 ԱՄՆ դոլար է գնահատվել։ Ընդամենը 22 հայտ է ներկայացվել։

Այս խորագրի վերջին նյութերը