Լրահոս

16.01.2010 15:11


Ադրբեջանը Ռուսաստանին բողոքի նոտա է հղել

Ադրբեջանը Ռուսաստանին բողոքի նոտա է հղել

Ադրբեջանը Ռուսաստանի արտգործնախարարությանը բողոքի նոտա է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի պետդումայի փոխխոսնակ Վլադիմիր Ժիրինովսկու արտահայտած մտքերի հետ կապված։

Ռուսաստանի պետդումայի փոխխոսնակ Վլադիմիր Ժիրինովսկու հայտարարությունները վրդովեցրել են Բաքվին։

Հիշեցնենք, որ վերջերս Ժիրինովսկին իր հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը երբեք չեն գա համաձայնության, այդ պատճառով էլ Ռուսաստանը պետք է ճանաչի Ղարաբաղի անկախությունը։

Բողոքի նոտայում նշված է, որ պետդումայի փոխխոսնակի հայտարարությունները չեն բխում Ռուսաստանի՝ որպես  ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ-պետության պաշտոնական դիրքորոշումից։

Նամակում նաև նշված է, որ Ժիրինովսկու հայտարարությունները կարող են հարված հասցնել ռուս-ադրբեջանական հարաբերություններին։

Ըստ «Trend»-ի

Այս խորագրի վերջին նյութերը