Աշխարհ

05.05.2017 16:30


Հյումելսը՝ Մխիթարյանին. «Լավ, էլի. դու արդեն 8-րդ անգամ ես հաղթում այդ մրցանակը»

Հյումելսը՝ Մխիթարյանին. «Լավ, էլի. դու արդեն 8-րդ անգամ ես հաղթում այդ մրցանակը»

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է անգլիական այդ ակումբի ապրիլ ամսվա լավագույն գոլի հեղինակ։

Մխիթարյանի նախկին թիմակից, գերմանացի Մատս Հյումելսը, որը ներկայումս Մյունխենի «Բավարիայում» է խաղում, թվիթթերյան իր էջում կատակել է հայ ֆուտբոլիստի հետ այդ առթիվ։

«Լավ, էլի, կարծես դու արդեն 8-րդ անգամ ես հաղթում այս մրցանակը: Այլ թեկնածուներ ընդհանրապես լինո՞ւմ են, թե՞ դու ես որոշում՝ քո որ գոլը պետք է հաղթի»,-գրել է Հյումելսը։

Ժամեր անց Մխիթարյանը պատասխանել է նախկին թիմակցին.

«Հահահա, սա ֆուտբոլ է, և այն միշտ լի է մրցակցությամբ, Մատս: Բայց մի փոքր օգնում է Միկիի կախարդանքը: Շնորհակալ եմ, ընկե՛րս»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը