Լրահոս

18.01.2010 09:00


Յանուկովիչն առայժմ առաջինն է

Յանուկովիչն առայժմ առաջինն է

Ուկրաինայում կայացած նախագահական ընտրությունների 50,96 արդյունքների հաշվարկով,  36.86%  ձայներով՝  առաջին տեղում Վիկտոր Յանուկովիչն է, ով ներկայացնում է ընդդիմադիր «Մարզերի կուսակցությունը»։ 24. 35%  ձայներով՝ երկրորդ տեղում երկրի վարչապետ Յուլիա Տիմոշենկոն է։ Առաջատարների եռյակում, բոլորի համար անսպասելի, հայտնվել է Ուկրաինայի նախկին Կենտրոնական բանկի նախագահ Սերգեյ Տիգիպկոն։ Նախնական տվյալներով նա ստացել է 13.05% ձայներ։  6.76 % ձայներով՝ չորրորդ տեղում է Գերագույն Ռադայի նախկին խոսնակ Արսենիյ Յացենյուկը, 4,87 % ձայներով՝ նրան հաջորդում է երկրի գործող նախագահ Վիկտոր Յուշչենկոն։ Նախնական տվյալներով Ուկրաինայի նախագահի ընտրություններին մասնակցել է ընտրողսների 66.68 %-ը։

Միջազգային վերլուծաբաններն արդեն իսկ արձանագրում են, որ Ուկրաինայում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները վերջնականապես արձանագրեցին «նարնջագույն հեղափոխության» ձախողումը։

Հիշեցնենք, որ առայժմ առավելագույն ձայներ հավաքած Վիկտոր Յանուկովիչը անընդհատ հայտարարել է, որ հաղթանակի դեպքում առաջին հերթին վերականգնելու է հարևան երկրների հետ նախկին կապերը։

Ըստ «Lenta.ru»-ի

Այս խորագրի վերջին նյութերը