Աշխարհ

10.05.2017 08:27


Արծվիկ. «Իրական թռիչքի համար թևեր հարկավոր չեն» (տեսանյութ)

Արծվիկ. «Իրական թռիչքի համար թևեր հարկավոր չեն» (տեսանյութ)

Ինչպես տեղեկացրել էինք, Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում տեղի է ունեցել «Եվրատեսիլ-2017»-ի 1-ին կիսաեզրափակիչ փուլը, որի ընթացքում Հայաստանը ներկայացրեց Արծվիկը: Պրոֆեսիոնալ ժյուրիի և sms քվեարկության արդյունքում Արծվիկը եզրափակիչ փուլում է և պայքարը կշարունակի մայիսի 13-ին: Եզրափակիչ փուլ անցան նաև Մոլդովայի, Հունաստանի, Շվեդիայի, Պորտուգալիայի, Լեհաստանի, Ավստրալիայի, Կիպրոսի, Ադրբեջանի և Բելգիայի ներկայացուցիչները:

«Անսահման երախտիքս եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր կյանքիս այս կարևորագույն փուլում կողքիս են և սատարում են ինձ: Այժմ լիարժեք եմ հասկանում մի ամբողջ հայրենիք ներկայացնելու պատիվն ու պատասխանատվությունը, իսկ, որ ամենակարևորն է, այսօր գիտեմ` իրական թռիչքի համար թևեր հարկավոր չեն»,-նշել է Արծվիկը:

Մրցույթի եզրափակիչ փուլը կհեռարձակվի մայիսի 13-ին` ժամը 23:00-ին, Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոյի եթերում: Հայաստանյան միավորները կհայտարարի «Եվրատեսիլ-2016»-ի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը