Լրահոս

18.01.2010 10:27


Սերժ Սարգսյանն այսօր մեկնում է Մոսկվա

Սերժ Սարգսյանն այսօր մեկնում է Մոսկվա

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրավերով այսօր աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա։

Նախնական տեղեկություններով՝ հանդիպման ժամանակ կքննարկվեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների հաստատման և ղարաբաղյան հակամարտության կարագավորման գործընթացները։

Նշենք նաև, որ Ստեփանակերտում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռոբերտ Բրադկեն ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո ճեպազրույց է տվել լրագրողներին և նշել, որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հերթական հանդիպումը տեղի կունենա այս շաբաթ:

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը